Փափկամարմինների կառուծվածքը

Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմին ունեցող կենդանիներ են: Դրանց մեծ մասը ունի գլուխ, իրան և մկանուտ ոտք: Իրանը ծածկված է մաշկային լայն ծալքով, որը կոչվում է թիկնոց: Թիկնոցի և իրանի միջև կա ազատ տարածություն՝ թիկնոցային խոռոչ, որի մեջ բացվում են շնչառականարտաթորական օրգաններըսեռական գեղձերը և հետանցքը: Թիկնոցը, իր արտադրած նյութերի շնորհիվ, կարող է կենդանու մեջքի մասում առաջացնել կարծր խեցի, որն ունի պաշտպանական նշանակություն: Խեցին կազմված է կրային երեք շերտից. արտաքին՝ եղջերայինմիջին՝ ճենապակյա, և ներքին՝ սադափե: Տարբեր փափկամարմինների մոտ այդ շերտերը տարբեր կերպ են զարգացած: Որոշ փափկամարմինների մոտ խեցին բացակայում է կամ թույլ է զարգացած և փոքր թիթեղիկի ձևով խրվում է մաշկի մեջ: Իրանի փորային մասը հաստացած է այնտեղ գտնվող մկանների հաշվին: Դրանք կազմում են տարբեր ձև ունեցող ոտքեր, որոնք ծառայում են կենդանու տեղաշարժմանը, իսկ որոշ տեսակների մոտ՝ նաև որսի համար:Գլխի վրա տեղակայված են բերանային անցքը և զգայական օրգանները:

Փափկամարմինները ունեն գրեթե 130.000 տեսակ և տեսակների քանակով զբաղեցնում են երկրորդ տեղը հոդվածոտանիներից հետո: Փափկամարմինների մեծ մասը ապրում է ծովերում և քաղցրահամ ջրերում, իսկ մի մասն էլ՝ ցամաքում: Փափկամարմիններին բնորոշ ներկայացուցիչներն են խխունջները:Տիպի կառուցվածքային և գործառնական առանձնահատկությունները դիտարկենք լճախխունջի օրինակով: 

Տափակ որդեր

Տափակ որդերի կառուցվածքը կդիտարկենք սպիտակ պլանարիայի օրինակով, որը ազատ ապրող օրգանիզմ է:Պլանարիան 1−2 սմ երկարությամբ տերևաձև որդ է, բնակվում է մեծամասամբ լճակներում, գետերի հատակին: Հիմնականում վարում է թաքնված կենսակերպ: Սպիտակ պլանարիա կարելի է գտնել նաև քարերի մեջ, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մակերեսներին: Պլանարիայի մարմինը ամբողջությամբ պատված է թարթիչներով, որը դյուրացնում է տեղաշարժումը: Մարմնի հետևի ծայրը սուր է, իսկ առջևի հատվածը լայնացած է և կողքերին կրում է մեկական փոքրիկ շոշափուկանման ելուստ: Սպիտակ պլանարիայի մարմնի առջևի մասում գտնվում են նրա զգայական օրգանները, որոնցից են պլանարիայի երկու սև աչքերը:

Հողաթափիկ ինֆուզորիա

Բազմացումը: Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց: Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

Կանաչ էվգլենա

Մտրակավորները մարմնի կայուն ձև և մեկ կամ մի քանի մտրակներ ունեցող նախակենդանիներ են: Հիմնականում ջրային կենսակերպ վարող օրգանիզմներ են:Նրանց բնորոշ են սննդառության երեք տիպերն էլ՝ ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ: Միքսոտրոֆ մտրակավորներից է կանաչ էվգլենան:

GlassAnguishedAmphibian-size_restricted.gif

Կանաչ էվգլենայի կենսամիջավայրը, սննդառությունը և կառուցվածքը: Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ:Շնչառությունը և արտաթորությունը: Համարժեք է ամեոբային շնչառությանը և արտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:

0-09.png

Գրգռականություն: Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը: Էվգլենան օժտված է դրական ֆոտոտաքսիսով:

Մուկոր

Բորբոսասնկերի շարքին է պատկանում մուկորը՝ սպիտակ բորբոսը: Այն ունի խիստ ճյուղավորված սնկամարմին՝ առանց միջնապատերի և բազմաթիվ կորիզներով:

Մուկորի մոտ սպորները հասունանում են սև գույնի գլխիկներում, որոնք առաջանում են թելիկների ծայրերին: Պենիցիլի մոտ սպորները զարգանում են ոչ թե գլխիկում, այլ սնկամարմնից դեպի վեր բարձրացած վրձնաձև ճյուղավորված թելերի ծայրում: Մուկորի և պենիցիլիումի հետ միասին բորբոսասնկերից են նաև ասպերգիլը, ֆուզարիումը:

Կրկնակի բեղմնավորում

Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ա. Նավաշինը , բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք։ Բեղմնավորումից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը։ Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են կրկնակի բեղմնավորման 2 տիպ. նախամիտոտիկ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման։ Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում (զիգոտում): Ետմիտոտիկ իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները, և միաձուլումն սկսվում է պրոֆազի վերջում։ Արական և իգական քրոմոսոմային հավաք ունեցող ինտերֆազ կորիզներն առաջանում են միայն զիգոտի առաջին միտոտիկ բաժանումից հետո։ Կրկնակի բեղմնավորումը ունի կենսաբանական կարևոր նշանակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո։

ծաղկավոր բույսեր

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս: Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Ծաղիկներով ծաղկավոր կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից. 1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Կենսաբանություն․ մերկասերմեր

Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին: ՈւշադրությունՄերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները:Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ: Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա

10709258.jpg

Ջրիջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը: Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ:  Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են: Երկրագնդի վրա կլիմայի չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները անցում կատարեցին սերմերով բազմացման:Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը: 

Pinus_nigra_cone_Bad_Voeslau.jpg

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները:Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:

57.jpg

 ♂ կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են ♀ սերմնաբողբոջները: գամետների տեղափոխումը  սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:Փոշոտումից հետո ♀ կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ: 

50.jpg

Սիբիրում նաև շատ տարածված է խեժափիճին: Ի տարբերություն այլ մերկասերմերի, այն մշտադալար չէ և աշնանը թափում է տերևները: Նրա փայտը շատ ամուր է և օգտագործվում է շինարարության մեջ: 

52.jpg

Մերձարևադարձային և արևադարձային գոտիներում տարածված է նոճին կամ կիպարիսը: Այն ունի թեփուկավոր տերևներ: 

51.jpg

Հյուսիսային Ամերիկայում աճում են հսկայական ծառեր՝ սեքվոյաներ, որոնք նույնպես պատկանում են մերկասերմերի բաժնին: Նրանց բարձրությունը հասնում է 130−150 մետրի, իսկ հաստությունը՝ 8 մետրի, իսկ տարիքը՝ մինչև 2000 տարի: 

53.jpg

Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնինՍոճիՍոճին 30−35 մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում: 

55.jpg

 Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են 2−3 տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է:  

56.jpg

ԵղևնիԵղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5−7 տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում:

  • Առաջադրանք
    Ինչու են այս բույսերը անվանվում մերկասերմեր, բացատրել դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:
  • 1.Երկրագնդի վրա կլիմայի չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները անցում կատարեցին սերմերով բազմացման: Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը: 
  • 2. Մերկասերմային բույսերը կազմում են փշատերև և խառը անտառներ, որոնք մեծ տարածքներ են զբաղեցնում: Անտառները կարգավորում են ձնհալը, ջրի մակարդակը գետերում, կլանում են աղմուկը, թուլացնում են քամու ուժգնությունը, ամրացնում են հողածածկը:Դրանք օդը հարստացնում են թթվածնով, որի շնորհիվ ստացել են «մոլորակի թոքեր» անվանումը: Այդ պատճառով փշատերև անտառները հայտնի են իրենց բուժական նշանակությամբ: Օրինակ, սուր շնչառական հիվանդություն ունեցող մարդկանց հաճախ ցուցված է հանգստանալ փշատերև անտառներում: Հայաստանում նման առողջարար հատկությունով օժտված են Դիլիջանի և Ստեփանավանի անտառները: Վրաստանում էլ այդպիսի վայր գիտեմ՝ Գուրիայի տարածքում գտնվող ծովափնյա փոքրիկ Շեկվեթելին, որը հայտնի է իր սոճիներով:

Ջրիմուռներ

Ջրիմուռները հնագույն բուսական օրգանիզմներ են, որոնք դեռևս միլիոնավոր տարիներ առաջ բնակեցրել են երկիր մոլորակը:Ջրիմուռները բնակվում են.կեղտոտ ջրերի մեջ: Ջրիմուռների մեծ մասը ապրել և դեռևս շարունակում է կենսագործել հիմնականում ջրային միջավայրում: Ջրային միջավայրում բնակության նախասիրությունից էլ նրանք ստացել են իրենց անվանումը: Ջրիմուռները լինում են միաբջիջ կանաչ, բազմաբջիջ կանաչ, գորշ և կարմիր ջրիմուռները: Միաբջիջ կանաչ ջրիմուռների վառ ներկայացուցիչներ են քլամիդոմոնադը և քլորելան:

Բորբոսասնկեր. դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմում

Բորբոսասնկերը ստորակարգ սնկեր են: Դրանց հեշտ է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա` սովորական բորբոսի տեսքով: Նրանց սնկամարմինը կազմված է բարակ անգույն թելերից, որոնք ճյուղավորվելով՝ առաջացնում են բորբոս: Բազմացման շրջանում սնկամարմնից հիֆերը բարձրանում են դեպի վեր: Այդ հիֆերի գագաթին գտնվում են սպորանգիումները: Սպորանգիումներում զարգանում են սպորները: 

7.jpg

Բորբոսասնկերի շարքին է պատկանում մուկորը՝ սպիտակ բորբոսը: Այն ունի խիստ ճյուղավորված սնկամարմին՝ առանց միջնապատերի և բազմաթիվ կորիզներով: Եվս մեկ տարածված բորբոսասունկ է պենիցիլիումը՝ վրձնաբորբոսը: Նրա սնկամարմինը նույնպես կազմված է ճյուղավորված թելերից, բայց դրանք բաժանված են առանձին բջիջների, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ կորիզ: Պենիցիլը փչացող մթերքների, բանջարեղենի, խոնավ հողի վրա առաջացնում է մոխրակապույտ բորբոս:

Բորբոսասնկերը բազմանում են սպորերով: Մուկորի մոտ սպորները հասունանում են սև գույնի գլխիկներում, որոնք առաջանում են թելիկների ծայրերին: Պենիցիլի մոտ սպորները զարգանում են ոչ թե գլխիկում, այլ սնկամարմնից դեպի վեր բարձրացած վրձնաձև ճյուղավորված թելերի ծայրում: 

Մուկորի և պենիցիլիումի հետ միասին բորբոսասնկերից են նաև ասպերգիլը, ֆուզարիումը:

Ֆուզարիումի մասին, ի դեպ, ես մի հետաքրքիր մուլտֆիլմ գտա անգլերենով, որն ինձ շատ մատչելի կերպով բացատրեց, թե ինչ հետևանք է թողնում բորբոսասունկը մարդու օրգանիզմում: Մուլտֆիլմի տղայի դեպքում դա ալերգիա էր, բայց բորբոսասունկը կարող է առաջացնել շատ այլ վտանգավոր հիվանդություններ՝ բրոնխիտից մինչև ամենատարբեր ուռուցքներ, այսինքն՝ օնկոլոգիական հիվանդություններ

Այսպիսով, պարզ է դառնում, որ բորբոսասնկերից խուսափելու համար անհրաժեշտ է պահել հիգիենայի կանոնները, չուտել ժամկետանց կամ փչացած սնունդ, վատ զգալու դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել բժշկին: