Աշխարհագրություն Տրանսպորտ և կապ

1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտի միջոցով արտադրական ձեռնարկություններին մատակարարվում է հումք իսկ սպառողին պատրաստի արտադրանք:Իսկ կապը մատակարարում է տնտեսության տարբեր ճյուղերի տեղեկատվության փոխանցումը որոշակի տարածության վրա:

2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

Բեռնաշրջանառությունը, այսինքն բեռների տեղափոխում, իսկ ուղևորաշրջանառությունը ուղևոների տեղափոխում:

3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

Մեզ համար շատ կարևոր է օդային տրանսպորտը, քանի որ մեր եկու հարևան երկրների հետ ունենք փակ սահմանները, իսկ օդային տնասպորտը հնարավորություն է տալիս կապ հաստատել ցանկացած երկրի հետ:

Աշխարհագրություն Ձնկորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:
    Նյութական արտադրության ոլորտից ստանում ենք ավելի քիչ եկամուտ, և այն ավելի տարածված չէ, քան ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության ոլորտները։
  2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:
    Անտառը մարդուն տալիս է փայտանյութ, պտուղներ, հատապտուղներ, սերմեր, բույսեր, որոնցից պատրաստում են զանազան դեղեր և այլն։ Այդ բարիքները օգտագործում են գյուղատնտեսությունում։
  3. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:
    Անտառային տնտեսությունը մեզ փայտ է տալիս, բայց դրանով մենք ոչնչացնում ենք մեծ քանակով ծառեր, որոնք ապահովում են մեր թթվածինը։ Որսորդության պատճառով կենդանական աշխարհը փոքրանում է։ Նաև հայտնվել են շատ որսագողեր, ովքեր ապորինի որսում են անմեղ և ինչու չէ, նաև կարմիր գրքում գրանցված կենդանիների։

ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակի բնությունն աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, որն էլ ազդում է մարդու տնտեսական գործունեության վրա: Բնության բաղադրիչների մի մասն անմիջականորեն մասնակցում է մարդու տնտեսական գործունեությանը, իսկ մյուս մասը՝ ոչ:Բնության այն տարրերը և ուժերը, որոնք անհրաժեշտ են մարդկային հասարակության կյանքի և գործունեության համար, բայց անմիջականորեն չեն մասնակցում մարդու արտադրական և ոչ արտադրական գործունեությանը և կարող են դյուրացնել կամ դժվարեցնել նրա զարգացումը, կոչվում են բնական պայմաններ:Բնական պայմաններ են ռելիեֆը (երկրի մակերևույթը), կլիման, գետային ցանցը, հողաբուսական ծածկը և այլն: Բնական պայմանները մեծապես ազդում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի առանձին տեսակների զարգացման, ինչպես նաև ծառայությունների ոլորտի վրա:ՕրինակԼեռնային ռելիեֆը, խորը կիրճերը լրացուցիչ բարդություններ են առաջացնում տարածքի յուրացման համար, իսկ հարթավայրային ռելիեֆը, մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ (հիմքեր, պայմաններ) են ստեղծում:Այստեղից էլ կարելի է նկատել, որ բնական պայմանները լինում են նպաստավոր (բարենպաստ) և աննպաստ (անբարենպաստ):ՕրինակՇինությունների կառուցման համար նպատակահարմար է օգտագործել հարթավայրային տարածքները, որտեղ երկրաշարժեր չեն լինում և սողանքներ չեն դիտվում, և հակառակը. լեռնային ռելիեֆ ունեցող, սողանքավտանգ տարածքներն անբարենպաստ են կառուցապատման համար և պահանջում են լրացուցիչ ծախսեր:Բնական պայմանների նպաստավոր կամ աննպաստ լինելը փոփոխական է և որոշվում է տվյալ պահին հասարակության ունեցած տնտեսական և տեխնիկական հնարավորություններով (ներուժով): Բնական պայմանները շրջակա միջավայրի բնական բաղադրիչների ամբողջությունն են, որոնք նպաստում կամ խոչընդոտում են մարդու տնտեսական գործունեության կազմակերպմանը:Նկարներում ներկայացված են մարդու տնտեսական գործունեության համար (օր.՝ գյուղատնտեսություն, շինարարություն) աննպաստ (ա) և նպաստավոր պայմաններ (բ) ա. աննպաստ պայմաններ 

Без названия (2).jpg

 բ. նպաստավոր պայմաններ 

MildClimatePoipu.jpg

Ռեսուրս հասկացությունը ընկալվում է երկու առումներով՝ լայն (ընդհանուր) և նեղ (որոշակի):Ռեսուրսը (լայն առումով) այն ամենն է, ինչ մարդն ուղղակի կամ միջնորդավորված օգտագործում է կամ կարող է օգտագործել իր գոյության պահպանման և իր տնտեսական գործունեության բոլոր ձևերի զարգացման համար:Նեղ առումով ռեսուրսների բազմաթիվ տեսակներից մեկն է բնական ռեսուրսը:Բնական ռեսուրսները բնության բաղադրիչներն են, որոնք հասարակության տեխնիկա -տնտեսական զարգացման և բնության ուսումնասիրվածության տվյալ մակարդակում կարող են օգտագործվել մարդկանց կողմից՝ անմիջականորեն մասնակցելով մարդու տնտեսական գործունեությանը:Բնական ռեսուրսներն են բնատարածքը (տարածքային ռեսուրսներ), երկրի մակերևույթը (ռելիեֆային պայմանները), օգտակար հանածոները (հանքային ռեսուրսներ), կլիմայական պայմանները և ագրոկլիմայական ռեսուրսները  (արևի, քամու էներգիան, լույսը, մթնոլորտային տեղումները, խոնավությունը), ջրային պաշարները (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, համաշխարհային օվկիանոս), հողային, բուսական, կենդանական, ռեկրեացիոն (հանգստի և զբոսաշրջության) ռեսուրսները: Բնական ռեսուրսների մեջ են մտնում մակընթացության և տեղատվության էներգիան, երկրի ընդերքի ջերմությունը, էներգիայի այլ տեսակներ:Բնական ռեսուրսներ են կոչվում բնական միջավայրի այն տարրերը, որոնք տվյալ ժամանակաշրջանում կարող են օգտագործվել արտադրության և սպառման համար և ունեն տնտեսական արժեք:Հետաքրքրական է, որ բնական պայմանները ժամանակի ընթացքում կարող են վերածվել բնական ռեսուրսի: Այսպես՝ արեգակնային էներգիան անհրաժեշտ պայման է մարդու կենսագործունեության համար, սակայն գիտության զարգացման արդյունքում այն «վերածվեց» բնական ռեսուրսի, երբ օգտագործվեց արևային էլեկտրակայաններում որպես էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր: Հանքային ռեսուրսները պատկերելու համար քարտեզի վրա առավել հաճախ կիրառվում են հետևյալ պայմանական նշանները (ի դեպ, կախված քարտեզի հրատարակման երկրից, այս նշանները կարող են որոշակիորեն տարբերվել): 

pic.png

Ստացվում է, որ բնական ռեսուրսները մենք սպառում ենք, իսկկ բնական պայմաններում մենք ապրում ենք։

 Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:

Այո կարող է դառնալ բնական ռեսուրս, օրինակ ՝ ծովը բնական պայմանների տարր է, բայց երբ մենք ծովից ջուր վերցնենք ոռոգման նպատակով, այն կդառնա բնական ռեսուրս։ Անտառը նույն կերպ կարող է դառնալ բնական ռեսուրս, երբ մենք ծառից ստացվաց փայտը գործածենք որպես վառելիք կամ կահույք սարքենք դրանից։

Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
Սպառվող և չվերականգնվող ռեսուրսներ — երկաթ, պղինձ, ոսկի, նավթ և այլումին։

Սպառվող և վերականգնվող — ջուր, օդ, լույս, քամի և հող։

Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:

Գազ, նավթ, ածուխ, փայտ և ոսկի։

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև: 

Բնական պայմանները կամ լինում են նպաստավոր կամ անբարենպաստ, իսկ բնական ռեսուրսները օգտագործում են տնտեսության մեջ:

2.Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերեք օրինականեր:Օրինակ՝ հասարակածային և արևադարձային խոնավ կլիմայի շրջաններում հողագործ գյուղացիները ոչ մի ծախս չեն կատարում թանկարժեք ոռոգման ցանցի կառուցման համար, քանի որ մթնոլորտային առատ տեղումները բավարար են հողագործության համար:Մեկ այլ օրինակ՝ խաղողագործական այն տարածքներում, որտեղ ձմռանը չեն լինումդաժան ցրտեր և, հետևաբար՝ խաղողի վազերի ցրտահարության վտանգ չկա, վազերը աշնանը չեն ծածկում հողի շերտով, իսկ գարնանը, հակառակ կարգով՝ ազատում հողից:3.Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

Սպառվող ռեսուրսներ — Եթե մենք վերցնենք ինչ որ տարածքում գտնվող անտառ և այն հատենք, ապա կարող ենք ենթադրել, որ այն չի կարող վերականգնվի, քանի որ բնության մի այլ տարրերի մոտ փոփոխություններ տեղի կունենան, որը չի թողնի վերականգնել անտառը։

Չսպառվող ռեսուրսներ — երկաթ, մանգան, գունավոր մետաղներ, մետաղային օգտակար հանածոներ, ածուխի հանքեր, տուֆ, բազալտ:

4.Նշեք հինգ ռեսուրս, որոնք սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով: 

ծով, մարդիկ, անտառ, հող և կենդանական աշխարհ։