Մուկը և արջը

Արջը  փչակում մեղր ուտելուց մոտենում է մի մկնիկ և ասում.
-Արջ եղբայր, կարո՞ղ եմ ես էլ օգտվել այդ մեղրից, չէ՞ որ մեզ նման կարևոր կենդանիները չեն կարող առանց մեղրի:Մուկն է:thumbs_48704f9b1c86d
Реклама

Իմ կենդանին

Բնագիտություն

Իմ կենդանին

Ես ունեմ փոքրիկ շունիկ,  ես ամեն շաբաթ  լողացնում եմ նրան, իմ շունիկի անունը Սևուկ է, որովհետև նա սև է: Ես նրան շատ եմ սիրում և պահում եմ մեծ սիրով:

 

Իմ բույսը

Ես ունեմ շատ փոքրիկ ծաղիկ ես այդ ծաղիկը շատ եմ սիրում,ես ամեն օր այդ ծաղիկը խնամում եմ,ջրում եմ,տերևները մաքրում եմ,և այլ:

Նախագիծ՝ որտեղից եմ ես

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Ժամկետներ՝ սեպտեմբերի 4-ից 8-ը

Նախագծի ուղղություններ՝

 

  • Որտեղ եմ ծնվել ես. Տավուշի մարզի Նոյեմբերյան Քաղաքում:
  • Որտեղ է ծնվել իմ մայրիկը.Քաղաք Կիրովաբադ:
  • Որտեղ է ծնվել իմ հայրիկը. Քաղաք Կիրովաբադ:
  • Որտեղ են ծնվել իմ տատիկները, պապիկները. Քաղաք Կիրովաբադ:
  • Իմ արմատները որտեղից են սկիզբ առնում.

Ղարաբաղից:

  • Իմ ազգանվան պատմությունը.

Հայրիկիս ազգանունը:

 

 

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները

 

 

 Յան Պաուլ Սխուտեն և Կեյս դը Բուր

1-ին  մ ա  ս

 

Հայկը ունի երեք պապիկ: Երեքն էլ նույն տան մեջ միասին են ապրում: Դե, նա, իհարկե, երեք տատիկ էլ ունի: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն: Այս շաբաթ Հայկն իր պապիկների մոտ է մնալու: Նրանց մոտից է գնալու դպրոց: Իսկ դպրոցը բավականին հեռու է: Դրա համար պապիկները Հայկի համար հեծանիվ են հավաքել: Միայն թե հեծանիվը փոքր-ինչ խարխուլ է: — Հա՛յկ, — ասում է Անուշավան պապը, — տե՛ս, թե քեզ համար ի՜նչ ընտիր հեծանիվ ենք հավաքել: — Շնորհակալություն, — ասում է Հայկը, — բայց չէի ասի, թե ընտի

ր է: Անվադողերը ծակ են, ղեկը թեք է, ակները ծուռ են, նստարանն էլ իսկի ամրացված չէ: — Դե լավ, հա՜, — ասում է Մնացական պապը, — ես քո տարիքում շա՜տ ուրախ կլինեի այսպիսի հեծանիվ ունենալու համար: Իմ հեծանիվի դողերը միշտ ծակ էին լինում: — Դողե՞րը: Դողերից ես խոսում, — բացականչում է Պատվական պապը, — բախտավոր երեխա ես եղել: Իմն իսկի դողեր չուներ, ակները փայտից էին, նստարանն էլ ոչ մի անգամ ամրացված չէր լինում: — Ձերը դեռ լավ է, — ասում է Անուշավան պապը, — իմ հեծանիվն ուներ փայտե, քառակուսի ակներ, նստարան ընդհանրապես չուներ և ուներ ընդամենը մեկ ոտնակ: — Պա՜հ, դա էլ է մեծ բան, — ասում է Մնացական պապը, — իմ առաջին հեծանիվն ակներ չուներ: Հեծանիվ հո չէր, հեծան էր: Ամեն օր եղանի վրա ցատկոտում էի դպրոց: -Երանի՜ քեզ, — ասում է Պատվական պապը,- մի քանի ամիս մի հեծանիվ ունեի, ջարդուփշուր եղավ այնպես, որ նրանից միայն մի ժանգոտ ձող մնաց: Էդ ձողի վրա ցատկոտելով դպրոց էի գնում: Իսկ դպրոցը երեսուն կիլոմետր հեռու էր: — Ավելի մոտիկ դպրոց չկա՞ր, ի՞նչ է — հարցնում է Հայկը: — Չէ՛, չկար, — ասում է Անուշավան պապը, — բայց կար ավելի հեռուն: Ես ամեն օր քառասուն կիլոմետր գնում, քառասուն կիլոմետր ետ էի գալիս, մի քառակուսի, ժանգոտ փայտե անիվի վրա: — Քո գնալ-գալը խաղուպար է եղել, Անուշավա՜ն, — ասում է Մնացական պապը, — հո ինձ

նման լեռների վրայով չես գնացել դպրոց: Պատվական պապը ծիծաղում է: — Դու էդ փոքրիկ բլրակներին լեռներ անունն ես տալիս, հա՞: Մեր լեռների համեմատ դրանք փոսե՜ր էին: Մեր դպրոցը երկրի ամենաբարձր սարի գլխին էր. տարին տասներեք ամիս ձյուն էր նստած լինում: — Ո՞նց թե, տարին տասներեք ամիս…, – զարմանում է Հայկը: — Դե, լավ, հա…,– ասում է Պատվական պը, — էդ լավագույն դեպքում: Հաճախ ավելի երկար էր մնում: — Էդքան բա՞ն: Երանի՜ քեզ, — ասում է Անուշավան պապը, — Երկրի ամենաբարձր սարն ես ասում: Իմ դպրոցն Ուրալյան լեռների գլխին էր գտնվում: Ամռանն էլ այնտեղ երեսուն աստիճան ցուրտ էր: Ժամերով ձյուն էի ճեղքում, որ դպրոցը գտնեմ: — Ոչ թե երկրի, այլ աշխարհի՜ ամենաբարձր սարի մասին էի խոսում, — վրա է բերում Պատվական պապը,-իսկ այնտեղ, երբ կանգնում էի ոտնաթաթերիս վրա, ձեռքս հասնում էր լուսնին: Ու դեռ տունդարձի ճամփան էլ էր ելնում սարնիվեր: —

Այո, տղաս, մեր ժամանակ այդպես էր, — Հայկին է ասում Պատվական պապը: — Ամեն առավոտ ես ժամը հինգին էի վեր կենում, որ հասցնեի թերթերը բաժանել: — Երանի քե՜զ, կարգին փափուկ կյանք ես ունեցել, — բացականչում է Անուշավան պապը, — ժամը հինգի՜ն: Ինձ համար, մինչև հինգը քնելը արքայություն կլիներ: Ես գիշերը երկուսին տասնհինգ պակաս էի վեր կենում, որ թերթերը տանեմ, հասցնեմ թերթ բաժանողներին: -Երանի ձե՜զ, — ասում է Մնացական պապը, — տեղը տեղին քնել եք: Ես թերթերի գործարանում էի աշխատում ու դեռ քուն չմտած արդեն վեր էի կենում: — Ամենատհաճ բանն այն էր, որ մեկ-մեկ անձրև էր գալիս, — ասում է Անուշավան պապը: — Մեկ-մե՞կ, — հարցնում է Պատվական պապը: Անուշավան պապը օրորում է գլուխն ու ասում՝ — Մեզ մոտ անձրև ամեն օր էր գալիս: Նարնջի չափ խոշոր կաթիլներով: Մյուս պապիկները լռում են: Ի վերջո Անուշավան պապը կանչում է՝ — Ուզում եմ ասել՝ ձմերուկի չափ կաթիլներով էր գալիս:

— Այդքան բան, հա՞, — ասում է Մնացական պապը, — մենք դա անձրև չէինք էլ համարի: Ես դպրոց գնալիս միշտ մի խողովակ ու դիմակ էի վերցնում հետս: Ու երբ թաց գուլպաներս քամում էի, հատակը ծայրից ծայր թրջվում էր: Պատվական պապը բարձր ձայնով հորանջում է: — Երանի՜ ձեզ: Իսկ ես, երբ անձրևաջուրը ականջիցս դուրս էի թափում, ամբողջ դասասենյակն էր հեղեղի մեջ կորչում: — Այդքան բան, հա՞, — որոտում է Մնացական պապը, — հա՜-հա՜-հա՜, փափկակենցա՜ղ: Այնտեղ, որտեղ ես ականջիցս ջուր եմ թափել, գետ է գոյացել, անունն էլ՝ Դանուբ: — Դանո՞ւբը, — բացականչում է Հայկը, — Եվրոպայի ամենամեծ գետն է Դանուբը: — Ճիշտ ես, — ասում է Մնացական պապը, — Այդ օրվանից ամենամեծն է: — Իմ ճանապարհի ամենավտանգավոր մասը ջունգլիներով էր անցնում, — ասում է Պատվական պապը, — հո ճանապարհ չէր, ավազակների դարան էր: Իսկ պաշտպանվելու համար ունեցած-չունեցածս խաղալիք ատրճանակ էր: — Այ քե՜զ բան, — բացականչում է Հայկը, — ավազակնե՜ր: — Դե, — ասում է Պատվական պապը, — տասից ավել չէին լինի: — Խաղալիք ատրճանա՞կ, — հարցնում է Անուշավան պապը, — Այ, մա՜րդ: Երանի իմ ձեռքի տակ էլ նման մի բան լիներ: Իմ դպրոցի ճամփան օվկիանոսով էր անցնում: Նավակիս վրա հարձակվող ծովահեններին քշելու համար ես իմ սարքած փայտե սուրն էի գործածում: — Իսկ ծովահենները…, — ասում է Հայկը: — Նրանք ատրճանակներ ու թնդանոթներ ունեին, հետն էլ միաչքանի էին, — ասում է Անուշավան պապը: — պատկերացնո՞ւմ ես: — Այդքան բան, հա՞: Երանի ձե՜զ, — ասում է Մնացական պապը, — Հյուսիսային բևեռն անցնելուց հետո ես ամեն օր թաթարների մի ամբողջ կատաղի բանակի հետ էի հանդիպում: Տանկերով ու թնդանոթներով: Իսկ ես նրանց փաթաթած տետրով էի հաղթում: — Ամե՞ն օր, — հարցնում է Հայկը: — Օրը երկու անգամ, — ասում է Մնացական պապը, — մի անգամ դպրոց գնալիս, մի անգամ էլ՝ վերադառնալիս: — Այդպես է, Հա՛յկ, — ասում է Պատվական պապը, — բայց դե, ինչ էլ լիներ, դպրոց էինք գնում: Հիշում եմ՝ շաբաթներ շարունակ դպրոց էի գնում կոտրված ոտքով ու երբ վերջապես հասնում էի, ուսուցչուհին ասում էր. «Դե՛, երեխաներ, արդեն երեքն անց կես է: Մինչ վաղը»: — Կոտրված ոտիկով, — ծիծաղում է Անուշավան պապը, — պա՜հ, պա՜հ պա՜հ: Այդքան բա՞ն: Մի անգամ ես դպրոց եմ գնացել երկու փշրված ոտքով, տասնինը կոտրված կողով ու քառասունվեց աստիճան ջերմությամբ: Ու երբ վերջապես հասա դպրոց, տեսա ցուցանակ, որի վրա գրված էր. «Արձակուրդի պատճառով փակ է»: — Է՜հ, — փնչացնում է Մնացական պապը, — ուրեմն իմ համեմատ բողկի պես առողջ ես եղել: Ես ոտքից գլուխ ջարդուփշուր եղած էի: Ու դեռ մի բան էլ կարմրախտ, խոզուկ, ջրծաղիկ, կարմրուկ ու թոքաբորբ ունեի, չհաշված, որ նշիկների վիրահատություն էի տարել: Բայց և այնպես դպրոց գնացի: Հասնեմ տեղ, ի՞նչ պարզվի՝ դպրոցի տեղում ավտոկայանատեղի են սարքել: — Այո, Հայկ, — ասում է Պատվական պապը, — դրանք ուրիշ ժամանակներ էին: — Ճիշտ է, Հայկ, — ասում է Անուշավան պապը, — դրանք շատ ուրիշ ժամանակներ էին: — Իրոք որ, — ասում է Մնացական պապը, — այսօրվա երեխաներդ մեր համեմատ շա՜տ փափուկ կյանքով եք ապրում: — Հերիք եղավ, բոլ եղավ. վերջ դրե՜ք ձեր փուչ պատմություններին, — բացականչում է Արմենուհի տատիկը: Նա ամեն ինչ լսել ու ջղայնացած մոտենում է պապիկներին: — Հերի՞ք չէ պահեք երեխային: Դպրոցից ուշանում է: — Իրոք, — ասում է Տիգրանուհի տատիկը, — ո՞վ է հավատում ձեր հեքիաթներին: — Դու գնա՜ դպրոց, Հա՜յկ, շուտ արա՜, — ասում է Մաքրուհի տատիկը, — ուշանում ես… — Չեմ ուշանա, — ասում է Հայկը, — կարճ ճանապարհ գիտեմ: Այդ ճանապարհով որ գնամ, հաստատ չեմ ուշանա: Եվ Հայկը ճանապարհ է ընկնում: Երբ Հայկը հասնում է դպրոց, ուսուցչուհին դռան մոտ սպասում է նրան: — Ըհը, Հայկ, — ասում է ուսուցչուհին, — լավ էլ ժամանակին ես հասնում: — Ես, պապիկներիս մոտ եմ մնում, — ասում է Հայկը, — նրանք քաղաքից բավականին հեռու են ապրում: Լավ է, որ ինձ համար հեծանիվ են հավաքել: — Ի՜նչ, — բացականչում է ուսուցչուհին, — այդքան երկար ճանապարհը դրանո՞վ ես անցել,- ուսուցչուհին մատնացույց է անում անիվը, որով Հայկը հասել է դպրոց,- դա՞ է հեծանիվը: — Գիտե՜մ, գիտե՜մ,- ասում է Հայկը, — երանի

Չղջիկներ

ՉղջիկԱռջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։