Թունելից 13 կմ հեռավորության վրա

Գրքի հեղինակ Ռուբեն Եսայան

Ես գրքեր շատ չեմ սիրում կարդալ։Վերջին կարդացածս գրքերից է Ռուբեն Եսայանի «Թունելից 13կմ հեռավորության վրա» գիրքը։ Միգուցե Գրքի մասին փոքր ինչ հետաքրքիր տեղեկություն ստանալը ինձ ստիպեց, որ կարդամ այդ գիրքը: Հայկական առաջին Սարսափ,թրիլլեր ժանրի գիրքն է: Գիրքը վերցնելուց հետո մի քանի ժամում այն ավարտել եմ: Այս գիրքը ամբողջ ընթացքում քեզ պահում է լարվածության մեջ։ Նույնիսկ Ագաթայի և Ստիվեն Քինգի գրքերը այսքան լարված և հետաքրքիր չեն։ Գիրքը 16+ է իր մեջ պարունակող դաժան հատվածների պատճառով՝ քանի որ սարսափ ժանրի է սպանություններ միանշանակ կան:Նույնիսկ մտածել եմ այն ևս մեկ անգամ կարդալու մասին։ Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ։ Եվ ավարտելուց հետո մինչ օրս շատ հաճախ հիշում եմ կրկին վերլուծում կերպարների արարքները, նոր բաներ նկատում, որոնց կարդալուց ուշադրություն չէի դարձրել:

Գիրքը մի խումբ ուսանողների մասին է, որոնք Լոռիում ճամփորդում էին, և երեկոյան մեքենայի փչանալուց հետո ստիպված են լինում հետևել նրանց հանդիպած անծանոթին, ով իրենց գյուղ է ուղեկցում: Գյուղ հասնելու համար թունելի միջով են անցնում, որը հաջորդ օրը քարերով փակվում է, և այլևս նրանք այդ գյուղից չեն կարողանում դուրս գալ: Գիրքը կարդալուց հետո մի որոշ ժամանակ ուշքի չէի գալիս, ինձ համար շատ անսպասելի ավարտ ունեցավ գիրքը: Ի դեպ, հեղինակը բոլոր կերպարների դիմանկարները նույնպես ստեղծել էր, և ինձ դուր էր գալիս գրքում կերպարի մասին կարդալուց հետո նայել նրանց նկարները ՝ ավելի լավ պատկերացնելու համար: Գիրքը հետաքրքիր էր, խորհուրդ կտամ բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր հետաքրքրված չեն այդ ժանրով: