Դեպի Դիմաց լեռ

Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս։ Տեսարժան է լեռան գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։

Դիմաց լեռից դեպի արևելք գտնվում է Շաղոտ ջրվեժը: Դիմաց լեռը մտնում է «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մեջ։

Նախագծի համակարգող՝ Գոռ Կազարով

Պատասխանատու ուսուցիչներ՝ X

Օրը՝ արևային օր

Վայրը՝ Կոտայքի մարզ

Մեկնարկ՝ ժամը 9:20 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Ավարտ՝ ժամը մինչև 19:00-ը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Նպատակը՝ 

  • ծանոթանալ Դիլիջան ազգային պարկին և նրա հարակից տարածքներին
  • բացահայտել նոր վայրեր ու ճանապարհներ
  • ծանոթանալ տարածքի պատմությանը, աշխարհագրությանը և տեղանքի առանձնահատկություններին
  • կազմակերպել քայլք տեղանքում
  • շփվել տեղաբնակների հետ
  • սովորել տեղանքում ճիշտ կողմնորոշվել

Երթուղի՝ Երևան — Մ4 մայրուղի — Սևան — Դիլիջան — Թեղուտ

Քայլարշավ՝ Թեղուտ գյուղից դեպի Դիմաց լեռ 6 կմ

Արշավի համար անհրաժեշտ պարագաներ՝

  • Հարմարավետ կոշիկներ
  • տաք հագուստ,
  • ուսապարկ (դատարկ ուսապարկ չէ)
  • անձրևանոց (дождевик)
  • արևապաշտպան քսուք, գլխարկ, և ակնոց
  • մեկօրյա սնունդ
  • (դյուրամարս)
  • ջուր անհատական շշով 1․5-2լ
  • թվային գործիք

Նախապատրաստական աշխատանքներ.

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն
  • Ծանոթանալ նախագծին և այցելվող վայրերին (որպեսզի հետո չդժգոհեն)

Երթուղայինի վարորդ`

Վարորդի հեռախոսահամար.

Երթուղայինի համարներ.

Երթուղայինի գումար. X դրամ

Յուրաքանյուր անձ վճարում է X դրամ

Մասնակիցներ.

Մասնակիցների տպավորությունները՝

Գյումրի գալիս ենք…

 Օր առաջին
 
Ճանապարհը երկար չէր . քանի որ մեր խումբը ուրախ երգերով ու խաղերով տեղ հասավ: Երբ տեղ հասանք, անմիջապես դուրս եկանք զբոսնելու Գյումրիի գեղեցիկ փողոցներում։ Գյումրին հիասքանչ էր։ Քայլեցինք դեպի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյումրու կոլորիտը գյումրեցին է իր բարբառով ու ժպիտներով:
երեկոն անցկացրեցինք ընկերների հետ․ տարբեր խաղեր խաղացինք, մի քիչ պարեցինք, հետաքրքիր քննարկումներ արեցինք: պատրաստվեցինք չքնելուն )))
 
Օր երկրորդ
 
Նախաճաշից հետո մեկնեցինք Ամասիա:   Ամասիայում մասնակցեցինք «-46° Ձմեռային փառատոն»-ին։
Վերադարձանք Գյումրի։ Երեկոյան նորից դուրս եկանք  ու երկար զբոսնեցինք Գյումրիի հրաշալի փողոցներով։ Ամեն անգամ նորովի եմ բացահայտում Գյումրին ։
Երեկոյան դարձյալ մեր ուրախ խմբով հավաքվեցինք ընդհանուր սրահում, մեր ծիծաղը երևի երկար ժամանակ կհիշեն հյուրատան աշխատակիցները։ Երգում ենք, պարում։
 
Օր երրորդ
 
Առավոտյան հավաքեցինք սենյակները ։
Մեզ սպասում է Անիպեմզա գյուղի մոտ գտնվող Երերույքի տաճարը։ Առաջին անգամ եմ լինում այնտեղ։ 5-րդ դարի այդ կառույցը հիմա կիասավեր է։ Ըստ ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։
Տպավորված եմ։
Ճանապարհ ընկանք դեպի Երևան։
Հիանալի 3օր անցկացրեցի :

Ամբերդ (գետ)

Ամբերդ Ամպառլու, Ամպուր, Ամպուրտ, Անբերդ, Խամպուրտչայ, Խամբուրդդարասի, Խամբուրդտերեսի, Համբերդ, Համբուրդ[1], գետ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզումՔասաղի աջ վտակը[2]։ Սկիզբ է առնում Արագածիհարավային լանջից՝ 3700 մ բարձրությունից։ Երկարությունը 36 կմ է[3], ջրհավաք ավազանը՝ 141 կմ2։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ խորը, Ս-աձև։

Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային և ստորերկրյա, վարարումը՝ գարնան վերջին և ամռան սկզբին։ Տարեկան միջին ծախսը՝ 1,05 մ³/վ է։ Գետահովտում կան հանգստյան տներ, դպրոց, ճամբարներ, գեղատեսիլ պուրակներ, հանքային ջրերի ելքեր։

Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում (2300 մ բարձրության վրա) գտնվում է Ամբերդ հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձանը։

Ամբերդ
Ամբերդ գետի հովիտը.jpg
Բնութագիր
Երկարություն 36 կիլոմետր
Ավազանի մակերես 141 կմ²
Ջրի ծախս 1,05 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Արագած
 · Գետաբերանի տեղակայում Քասաղ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Արքաշեն և Տեղեր
Երկիր Հայաստան
Երկրամաս Արագածոտնի մարզ