Բորբոսասնկերը ստորակարգ սնկեր են: Դրանց հեշտ է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա` սովորական բորբոսի տեսքով: Նրանց սնկամարմինը կազմված է բարակ անգույն թելերից, որոնք ճյուղավորվելով՝ առաջացնում են բորբոս: Բազմացման շրջանում սնկամարմնից հիֆերը բարձրանում են դեպի վեր: Այդ հիֆերի գագաթին գտնվում են սպորանգիումները: Սպորանգիումներում զարգանում են սպորները: 

7.jpg

Բորբոսասնկերի շարքին է պատկանում մուկորը՝ սպիտակ բորբոսը: Այն ունի խիստ ճյուղավորված սնկամարմին՝ առանց միջնապատերի և բազմաթիվ կորիզներով: Եվս մեկ տարածված բորբոսասունկ է պենիցիլիումը՝ վրձնաբորբոսը: Նրա սնկամարմինը նույնպես կազմված է ճյուղավորված թելերից, բայց դրանք բաժանված են առանձին բջիջների, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ կորիզ: Պենիցիլը փչացող մթերքների, բանջարեղենի, խոնավ հողի վրա առաջացնում է մոխրակապույտ բորբոս:

Բորբոսասնկերը բազմանում են սպորերով: Մուկորի մոտ սպորները հասունանում են սև գույնի գլխիկներում, որոնք առաջանում են թելիկների ծայրերին: Պենիցիլի մոտ սպորները զարգանում են ոչ թե գլխիկում, այլ սնկամարմնից դեպի վեր բարձրացած վրձնաձև ճյուղավորված թելերի ծայրում: 

Մուկորի և պենիցիլիումի հետ միասին բորբոսասնկերից են նաև ասպերգիլը, ֆուզարիումը:

Ֆուզարիումի մասին, ի դեպ, ես մի հետաքրքիր մուլտֆիլմ գտա անգլերենով, որն ինձ շատ մատչելի կերպով բացատրեց, թե ինչ հետևանք է թողնում բորբոսասունկը մարդու օրգանիզմում: Մուլտֆիլմի տղայի դեպքում դա ալերգիա էր, բայց բորբոսասունկը կարող է առաջացնել շատ այլ վտանգավոր հիվանդություններ՝ բրոնխիտից մինչև ամենատարբեր ուռուցքներ, այսինքն՝ օնկոլոգիական հիվանդություններ

Այսպիսով, պարզ է դառնում, որ բորբոսասնկերից խուսափելու համար անհրաժեշտ է պահել հիգիենայի կանոնները, չուտել ժամկետանց կամ փչացած սնունդ, վատ զգալու դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել բժշկին:

Оставьте комментарий