Բնության մեջ գոյություն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ օրգանական նյութերից կազմված կառույցները։ Դրանք չունեն բջջային կառուցվածք։ Այս «էակները» կոչվում են վիրուսներ և այն իրենից ներկայացնում է կյանքի ոչ բջջային ձևերը։

Վիրուսները կենսագործում են միայն կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք թափանցում են բջջի մեջ, բազմանում բջջի ցիտոպլազմում և կորիզում։ Վիրուսներն ունեն բյուրեղների ձևեր։ Բնակվելով կենդանի բջիջներում վիրուսները բազմաթիվ և շատ վտանգավոր հիվանդություններ են առաջացնում։

Օրինակ ՝ կարմրուկ, գրիպ, խոզուկ և այլն։ Բույսերի վիրուսային հիվանդություններից հայտնի է ծխախոտի, ոլոռի և այլ բույսերի հիվանդությունները։ Վիրուսները քայքայում են հիվանդ բույսերի քլորոպլաստները և տերևների ախտահարված մասերը գունազրկվում են։ Վիրուսային մասնիկը կամ վիրիոնը կազմված է ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից, որը պատված է սպիտակուցներով։ Կան նաև բարդ վիրուսային մասնիկներ, որոնք պարունակում են ֆերմենտներ և շրջապատված են լիպիդային թաղանթով։ Դրանցից են օրինակ ՝ բշտիկավոր ստոմատիտի (բերանի խոռոչի բորբոքում) կամ ՄԻԱՎ և ՁԻԱՀ վիրուսները։

Կան նաև վիրուսներ, որոնք բնակվում և բազմանում են բակտերիաներում։ Դրանք կոչվում են ՝ բակտերիաֆագեր։ Դրանց մի մասը քայքայում է բակտերիաներին և այդ պատճառով կարող է օգտագործվել տարբեր բակտերիային հիվանդություններում։ Օրինակ ՝ դիֆթերիայի կամ խոլերայի բուժման նպատակով։ Աղիքային ցուպիկի բջջում բնակվող բակտերիաֆագը իր ձևով շերեփուկ է հիշեցնում։

Նրա մարմինը կազմված է գլխիկից, որի ներսում գտնվում է ԴՆԹ, պոչիկից և մի քանի պոչային ելուններից, որոնք կազմված են սպքտակուցներից։ Բակտերիաֆագը ամրանանալով ցուպիկի մակերևույթին «տարրալուծում» է բակտերիայի բջջաթաղանթը, հետո բակտերիաֆագի ԴՆԹ-ն ներարկվում է բջջի մեջ։ Դրան մասնակցում են սպիտակուցները, հետո ցուպիկը սկսում է սինթեզել ոչ թե իր սեփականԴՆԹ-ն, այլ բակտերիաֆագի ԴՆԹ-ն, այնուհետև ԴՆԹ-ում գաղտնագրված սպիտակուցները։ Բակտերիաֆագը բազմանում է, իսկ բակտերիան քայքայվում։ Բակտերիաների, սնկերի, բույսերիկամ կենդանիների վերաբերյալ հայտնի տեղեկությունները վկայում են այն մասին, որ վիրուսները չեն կարող ընդգրկվել նրանցից և ոչ մեկի խմբում։

Оставьте комментарий