Ճամփորդում ենք

Մենք դասարանով  գնացել էինք թատրոն՝ <<Անբան Հուռին>> ներկայացումը դիտելու: Շատ լավ ժամանակ   անցկացրեցինք:Այդ ներկայացումը ինձ սովորեցրեց, որ պետք է մայրիկին  լսել:Միայն լավ տպավորություն ստացանք ,շատ հետաքրքիր ներկայացում  էր:

Դդում, այ դդում

imagesՂափամայի ծեսը շատ լավ է անցնում,

Այնքան համեղ ուտեստներ ենք ուտում:

Փլավ , դդում, խնձոր , չիր ու մեղր

Ամեն-ամեն ինչ առողջարար:

Մայրիկների հետ ենք գալիս,

Անուշ համեղ ղափամայի ծեսին:

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ

Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ

Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խրճիթում,

Մի հին խրճիթում,

Գետի եզերքին,

Ծառերի տակին։

 

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.

«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.

Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խրճիթն է,

Էս հին խրճիթն է,

Գետի եզերքին,

Ծառերի տակին։

 

Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,

Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,

Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խրճիթից,

Էս հին խրճիթից,

Գետի եզերքին,

Ծառերի տակինե։

 

Ու գնաց, երկար թափառեց տղան,

Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,

Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…

Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խրճիթը,

Էն հին խրճիթը,

Գետի եզերքին,

Ծառերի տակին։

 

«Գտա՞ր, զավա՛կս, հարցրեց մայրը,

Ուրախ, նայելով իր տղի վրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,

Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խրճիթն է,

Էս հին խրճիթն Է,

Գետի եզերքին,

Ծառերի տակինե։

Մեծ գուտարարը

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում‚ ով երազում էր մեծ գյուտարար դառնալ: Նա գիշեր ու ցերեկ սովորում էր, երկար տարիներ, և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գետնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչի եմ ընդունակ:
Նա միանգամից անցավ փորձեր անելուն, և նրան հաջողվեց հայտնաբերել պանրի միջի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված էին:

Եվ այդժամ նա նորից սկսել սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, երեկոյից առավոտ, երկար ամիսներ, և վերջապես նորից ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է: Ես արդեն գիտունական եմ… Պետք է տեսնել, թե ինչի եմ ընդունակ:
Եվ բոլորը տեսան` նա անձրևանոցի վրա անցքեր էր հայտնաբերել: Եվ բոլորը մի լավ ծիծաղեցին:Բայց նա չհուսահատվեց‚ այլ նորից սկսեց գրքեր կարդալ‚ շարունակեց իր փորձերը և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը˜, այժմ ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես ուղղակի գիտնեկան եմ:

Բայց, այնուամենայնիվ, այս անգամ էլ սխալվեց: Նրա գյուտը նավերը ջրաներկով ներկելն էր: Դա շատ թանկ նստեց և ծովի գույնը փոխեց:

– Միևնույն է` չեմ նահանջելու‚- որոշեց խիզախ գյուտարարը, որի գլուխը արդեն ալեհեր էր դարձել:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Եվ այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզենար: Օրինակ‚ Լուսին ուղևորվելու մի մեքենա հորինեց, գնացք‚ որին ընդամենը մի բրնձահատիկ էր հարկավոր‚ որ հազարավոր կիլոմետրեր սլանար‚ կոշիկներ‚ որ երբեք չէին մաշվում, և բազմաթիվ այլ հետաքրքիր իրեր:

Նա միայն մի բան չկարողացավ բացահայտել՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Եվ, հավանաբար, ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

գիտունական եմ…http://dpir.mskh.am/hy/node/950